Մեկնարկում է «Հայ կինը Հայոց ցեղասպանության տարիներին և հետո» խորագրով միջազգային գիտաժողովը

Ապրիլի 17-ին, ժամը10:30-ին  ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության նախաձեռնությամբ կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով՝ «Հայ կինը Հայոց ցեղասպանության տարիներին և հետո» խորագրով   (Հասցե՝ Վ. Սարգսյան 26/1 «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ «Էրեբունի» սրահ):

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Գիտաժողովի մասնակիցներին կողջունեն ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության   ատենապետուհի  Վիգի Մարաշլյանը և Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Նարինե Գալստյանը:

Կցուցադրվեն հատվածներ ռեժիսոր  Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմից:

 Գիտաժողովի շրջանակներում  տեղի կունենա նաև Հայաստանում հաստատված սիրիահայ հրուշակագործների և ձեռագործի վարպետների աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառ:                             

Scroll Up