Տեղի կունենա «Արի տուն» 2014թ ծրագրի երրորդ փուլի բացման արարողությունը

Հուլիսի 7-ին՝ ժամը 11.00-ին տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության՝ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2014թ. ծրագրի երրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը (Հասցե՝ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ, «Էրեբունի» սրահ):

«Արի տուն» 2014թ ծրագրի երրորդ փուլին մասնակցելու համար Հայրենիք են ժամանել  170  պատանի և երիտասարդ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Լեհաստանից, Բելգիայից, Շվեդիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իսրայելից, Ուկրաինայից, Վրաստանից:

Ծրագրի մասնակիցները 9 օրվա ընթացքում կծանոթանան Հայաստանի պատմական և արդի տեսարժան վայրերին, կունենան բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր կառնեն Հայրենիքում, կսովորեն ազգային պարեր և երգեր: Ծրագրի վերջում ճամբարային 5 օրերը մասնակիցները կանցկացնեն Ծաղկաձորում:

Scroll Up