Տեղի կունենա «Արի տուն» 2014թ ծրագրի չորրորդ փուլի բացման արարողությունը

Հուլիսի 14-ին՝ ժամը 11.00-ին տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության՝ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2014թ. ծրագրի չորրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը (Հասցե՝ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ, «Էրեբունի» սրահ):

Ծրագրի մասնակիցներին կողջունի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Արի տուն» 2014թ ծրագրի չորրորդ փուլին մասնակցելու համար Հայրենիք են ժամանել  206  պատանի և երիտասարդ ԱՄՆ-ից, Լեհաստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Չեխիայից, Սիրիայից, Կիպրոսից, Իսրայելից, Թուրքիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանի Դաշնության 21 մարզերից:

Ծրագրի մասնակիցները 9 օրվա ընթացքում կծանոթանան Հայաստանի պատմական և տեսարժան վայրերին, կունենան բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր կառնեն Հայրենիքում, կսովորեն ազգային պարեր և երգեր: Ծրագրի վերջում ճամբարային 5 օրերը մասնակիցները կանցկացնեն Ծաղկաձորում:

Scroll Up