Մեքսիկայի Միչոական նահանգի Կոնգրեսը Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն է ընդունել

Մեքսիկայի Միչոական նահանգի Կոնգրեսում մայիսի 7-ին ընդունվել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն։
Փաստաթուղթը ներկայացվել է կառավարող «Մորենա» կուսակցության պատգամավոր Կրիստինա Պորտիլյո Այալայի կողմից։ Հայտարարության ընդունումից հետո Կոնգրեսը մեկ րոպե լռությամբ հոտընկայս իր հարգանքն է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Փաստաթղթի ընդունմանը ներկա է գտնվել Միչոականում ՀՀ պատվո հյուպատոս Հակոբ Սահակյանը։
Սա առաջին դեպքն է, երբ Մեքսիկայում օրենսդիր մարմնի կողմից ընդունվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն։