Ակնկալում ենք պատշաճ մասնակցություն` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նախաձեռնություններին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/12/Untitled-2.jpg)
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվում են համահայկական տարբեր ծրագրեր, որոնց իրականացման հարթակներից մեկն էլ դարձել է Facebook սոցիալական կայքը: Այդ նպատակով «#2015RTAG. Recognize The Armenian Genocide» նախաձեռնությունն առաջինն էր, որը մեծ հնչեղություն ստացավ՝ նախատեսելով «#2015RTAG. Recognize The Armenian Genocide» գրառմամբ պաստառով նկարված մարդկանց լուսանկարները մեկտեղել համապատասխան էջում:
Ակնկալում ենք մեր հայրենակիցների ակտիվ մասնակցությունը այս շարժմանը. ի դեպ կոչ ենք անում լուսանկարվել պատշաճ կեցվածքով ու պահանջատիրոջ դեմքի արտահայտությամբ:
Ընդամենը պետք է բեռնել այս նկարը, լուսանկարվել ու տեղադրել այստեղ https://www.facebook.com/19152015RecognizeTheArmenianGenocide:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում հաջորդ ծրագիրը, որ շատ շուտով պետք է իրականացվի, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությունն է: Սփյուռքի մանուկները իրենց տարածաշրջանի Հայոց ցեղասպանության հուշարձանների մոտ պետք է լուսանկարվեն «Ցեղասպանության հետեւանքով միլիոնավոր մանուկներ լույս աշխարհ չեկան» գրությամբ պաստառով` այս փաստն իբրև խարան կնքելու թուրքի ճակատին:
Հ.Գ. Համապատասխան գրությամբ պաստառը կարելի է ներբեռնել ստորև, իսկ լուսանկարներն ուղարկել press@mindiaspora.am կամ hayernaysor@gmail.com հասցեով: