Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական բացումը Կամիշլիում (լուսանկարներ)
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/kamishli.jpg)
Սիրիայի հյուսիսում գտնվող Կամիշլիի շրջանում փետրվարի 21-ին, երեկոյան ժամը 18:00-ին, Սուրբ Հակոբ եկեղեցում հոգեհանգստյան արարողությամբ տեղի ունեցավ Ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական բացումը: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Կամիշլիի մեր աղբյուրները:։
Այնուհետև ընթերցվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Հռչակագիրը հայերեն և արաբերեն լեզուներով: Ապա ընթերցվեց Ջեզիրեի կենտրոնական հանձնախմբի հայտարարությունը:
Գերպ. Տ. Փառեն Ծ. Վարդապետ Վարդանյանի առաջնորդությամբ տեղի ունեցավ եկեղեցու պատին փակցված Ցեղասպանությանը նվիրված պաստառի բացումը: