Նևադայի Կլարկ վարչական շրջանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան կկանգնեցվի
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/01/Genocide1.jpg)
ԱՄՆ Նևադա նահանգի Կլարկ վարչական շրջանի «Մայրամուտ» զբոսայգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
նվիրված հուշարձան կկառուցվի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով Նևադայի հանրային ռադիոյի կայքը, հուշարձանի կառուցման բոլոր ծախսերը` մոտ 120 հազար ԱՄՆ դոլար, հոգալու է Հայ-ամերիկյան ընկերակցությունը (Armenian American Society):
«Մենք հայ համայնքը ներկայացնող մոտ հիսուն բնակիչ ունենք, ովքեր նման խնդրանքով մասնակցել են մեր վարչական շրջանի հանձնաժողովի հանդիպումներին», ասել է հանձնաժողովի անդամ Մերի Բեթ Սքոուն:
Հուշարձանը այն պատմական իրադարձությունների կարևոր հիշեցումը կլինի, որոնք ոչ ոք չի ցանկանում, որ կրկնվեն: «2015
թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, երբ 1.5 մլն հայեր սպանվեցին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ», ասել է Հայամերիկյան ընկերակցության խորհրդի անդամ Էնդի Արմենյանը: