Մարսելի քաղաքապետը դիմել է ՖՖՖ-ին՝ Ֆրանսիա – Հայաստան ընկերական հանդիպումն իր քաղաքում անցկացնելու խնդրանքով

Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը դիմել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին՝  Ֆրանսիա – Հայաստան ընկերական հանդիպումն իր քաղաքում անցկացնելու խնդրանքով, տեղեկացնում է armennews-ը :

2015-ի հոկտեմբերի 8-ին կայանալիք հանդիպումը նախատեսված է անցկացնել « Ստադ Դե Ֆրանս » ստադիոնում, սակայն Գոդենը ցանկանում է, որ այն կայանա Մարսելի «Վելոդրոմ» ստադիոնում :

Հանդիպումը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100-ամյակին եւ երկու երկրների բարեկամական կապերի ամրապնդմանը :

Հայկական սփյուռքը Ֆրանսիայում ամենամեծ համայնքն ունի Մարսելում, եւ քաղաքապետը վստահ է, որ հանդիպումը կլինի մեծ իրադարձություն :

Scroll Up