Թուրքիայում լույս է տեսել մահմեդականացած հայերի մասին պատմող «Թրից փրկվածները» գիրքը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/12/183774.jpg)
Թուրքիայում լույս է տեսել լրագրող-սոցիոլոգ Լոուրենս Ռիթերի եւ լուսանկարիչ Մաքս Սիվասլիանի «Թրից փրկվածները» գիրքը։
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Լոուրենս Ռիթերը եւ լուսանկարիչ Մաքս Սիվասլիանը 1915-ի կոտորածից փրկվածների թոռներին ուսումնասիրելու համար շրջել են Թուրքիայի արեւելյան եւ հարավ-արեւելյան հատվածները եւ զրուցել բազմաթիվ անձանց հետ։
«Ինչպես ասում էր Հրանտ Դինքը. «Այս երկրում ողջերի մասին խոսելն ավելի դժվար է քան մահացածների»։ Մահմեդականացված կամ ծպտյալ հայերը մինչ վերջերս թուրքերի, քրդերի եւ հայերի մեջ տաբու թեմա էր»,-կարդում ենք գրքի նախաբանում։