Քեսապահայերը ևս հիշում ու պահանջում են

Քեսապի հոգևոր հովիվ Նարեկ Լուիսիյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ֆոտոնկարներ Քեսապի Հայ կաթողիկե Ս. Միքայել Եկեղեցուց, որտեղ վերջին նախապատրաստական աշխատանքներն են կատարում ապրիլի 24-ի Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող պատարագից առաջ:Այս մասին գրում է Galatv.am կայքը:
Պատարագի ժամանակ քեսապահայերը հիշատակելու են նաև ինչպես քահանան է գրում «հայ ազգին վերջին նահատակներին» և քեսապցի երիտասարդ Գեւորգ Ճուրիյանին, ով սպանվեց քեսապցիների վերջին տեղահանությունների ժամանակ:
Ինչպես գրում է հոգևոր հովիվը, պատարագի ավարտին օրհնվելու են երկու սրբանկարներ:
Հիշեցնենք, որ քեսապահայերի վերջին տեղահանությունների ժամանակ, երբ քեսապահայերը պատսպարվել էին Լաթաքիայի հայկական եկեղեցում, ավերվել էր ամբողջ հայաբնակ Քեսապը, այդ թվում այս եկեղեցին: Քեսապահայերի հանգանակությունների շնորհիվ դարձյալ ավերակներից վեր հառնեց այս գեղեցիկ կոթողը:
Իսկ ավելի վաղ դարձյալ ֆեյսբուքյան իր էջում Քեսապի հոգևոր հովիվը նկարներ է հրապարակել և վերնագրել դրանք՝ «Կը յիշեմ ու կը պահանչեմ`……Կեսարիոյ՝ Մուշ գաղաքը եւ Սասունի լեռները»: