Մարսելի քաղաքապետը դիմել է ՖՖՖ-ին՝ Ֆրանսիա – Հայաստան ընկերական հանդիպումն իր քաղաքում անցկացնելու խնդրանքով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/11/arton105027-480x330.jpg)
Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը դիմել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին՝ Ֆրանսիա – Հայաստան ընկերական հանդիպումն իր քաղաքում անցկացնելու խնդրանքով, տեղեկացնում է armennews-ը :
2015-ի հոկտեմբերի 8-ին կայանալիք հանդիպումը նախատեսված է անցկացնել « Ստադ Դե Ֆրանս » ստադիոնում, սակայն Գոդենը ցանկանում է, որ այն կայանա Մարսելի «Վելոդրոմ» ստադիոնում :
Հանդիպումը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100-ամյակին եւ երկու երկրների բարեկամական կապերի ամրապնդմանը :
Հայկական սփյուռքը Ֆրանսիայում ամենամեծ համայնքն ունի Մարսելում, եւ քաղաքապետը վստահ է, որ հանդիպումը կլինի մեծ իրադարձություն :