Շաքե Մանգասարյան. «Անկարելին կարելի դարձնելու ջանքերով՝ Սփյուռքի նախարարությունը շարունակում է կյանքի կոչել նոր ծրագրեր»

ՀՀ սփյուռքի նախարար ազնվափայլ տիկի´ն Հրանուշ Հակոբյան,

ՀՀ սփյուռքի նախարարության անձնակազմ,

Շնորհավորում եմ մեզ բոլորիս ՀՀ սփյուռքի նախարարության յոթամյակի կապակցությամբ: Աշխարհասփյուռ  հայության եզակի կառույցը, որը կամրջում է հայկական համայնքներն իր նոր մարտահրավերներով և  21-րդ դարի դիմագրաված դժվարություններով, իրականացնում է անհնարինը՝ բոլոր խնդիրներին լուծում գտնելու համար:

Ողջունելի է Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ նախարարության գործունեությունը և հատկապես այն, երբ Դերսիմում և Դիարբեքիրում ապրող ծպտյալ հայերը մասնակցեցին «Արի տուն» ծրագրին:

Եվ անկարելին կարելի դարձնելու ջանքերով՝ նախարարությունը շարունակում է կյանքի կոչել նոր ծրագրեր:

Ողջունելի է, երբ  հա­յա­պահ­պա­նու­թյան, ազ­գա­յին ար­ժեք­նե­րի  տարածման ու պահպանման համար պարգևատրվում են Սփյուռքում ապրող անհատներն ու գործող կառույցները: 2015 թվականի հուլիսի 22-ին ռադիո «Այգը» ևս ՀՀ սփյուռքի նախարարության կողմից առաջին կարգի մրցանակի արժանացավ՝ հայապահպանութան, Հայաստանն ու Սփյուռքը կամրջելու, հայոց լեզուն ու հայկական մշակույթը պահպանելու առաքելության համար:

Ողջունելի է նաև տեղեկատվական դաշտի համախմբումն ու նպատակուղղված աշխատանքը, այն քննարկումները, որոնք խթանում են համագործակցության ծավալմանը, երբ Սփյուռքի ներկայացուցիչներն առիթ  են ունենում համախմբվելու և արծարծելու նոր  հեռանկարներ:

Ողջունելի է արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներին նվիրված համաժողովը, որի ժամանակ հնարավոր եղավ լսելու օգտակար զեկուցումներ` գրական երկու լեզվաճյուղերին առնչվող խնդիրների, ուղղագրության միասնականացման դասական հիմքերի մասին:

Մեր սերն ենք փոխանցում յոթամյա Սփյուռքի նախարարությանը`  մաղթելով այնքան եռանդ, որ կարելի լինի նվաճել նոր հորիզոններ:

Կապույտ հորիզոններ Ձեզ և համայն հայությանը:

Ռադիո «Այգի» հիմնադիր-տնօրեն  

Շաքե Մանգասարյան  

Scroll Up