ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Նաֆսիկա Նենսիին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/Despan.jpg)
Հոկտեմբերի14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Նաֆսիկա Նենսիին:
Ողջունելով հյուրին՝ նախարարը նորանշանակ դեսպանին ներկայացրեց գերատեսչության պետական քաղաքականությունը և այդ քաղաքականության իրականացմանը նպաստող ծրագրերը, ինչպես նաև, նախարարության առաջնային խնդիրներն ու անելիքները:
Անդրադարձ կատարվեց առաջիկայում նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող Լրագրողների համահայկական համաժողովին:
Քննարկվեցին սփյուռքում ազգային ինքնության արթնացմանը, ներուժի հայտնաբերմանը, հայապահպանությանն ուղղված միջոցառումները, երիտասարդների հայրենաճանաչության ծրագրերը:
Նորանշանակ դեսպան Նաֆսիկա Նենսին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և հանգամանալից զրույցի համար, և նշեց, որ Հունաստանի հայերը շատ մեծ ներդրում ունեն երկրի մշակույթի և կրթության բնագավառում: