Տեղի կունենա «Երգում ենք Կոմիտաս» փառատոնի շքահամերգը
Սեպտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական մշակութային փառատոնի շրջանակաում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Երգում ենք Կոմիտաս» փառատոնի շքահամերգը, որին կմասնակցեն Հայաստանից, Արցախից և աշխարհի 12 երկրից ժամանած երգչախմբեր, պարախմբեր և անհատ կատարողներ: (հասցե՝ Իսահակյան փողոց 1 ):
Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ելույթ կունենան նաև օտար կատարողներ՝ Հորդանանի ազգային նվագախումբը Հորդանանի պետական կոնսերվատորիայի տնօրեն Մուհամմեդ Օթմանի գլխավորությամբ, ինչպես նաև ճապոնացի տավղահար Ուլալա Ինոուեն և շվեդ դաշնակահար Վիլլունդ Անն-Քրիստինե Օտիլիան: