«Հեռավար քոլեջ» ծրագիրը Հանրային հեռուստաընկերության եթերում
Հոկտեմբերի 7-ից Հանրային հեռուստաընկերության արբանյակային հեռուստաալիքով մեկնարկել է ՀՀ սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ-ի հայոց լեզվի հեռուստադպրոցի «Հեռավար քոլեջ» ծրագիրը:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և ՀԲԸՄ-ի աջակցությամբ:
25-30 րոպե տևողությամբ ծրագիրը եթերում է լինելու երեքշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը՝ 2200-ին, կրկնությունը` չորեքշաբթի և ուրբաթ, ժամը՝ 1230-ին:
Դեկտեմբեր ամսից «Հեռավար քոլեջ» ծրագիրը կհեռարձակվի շաբաթական երեք անգամ: