Կամիշլիի Ազգային Եփրատ մանկապարտեզի երեխաները մասնակցում են մեր համահայկական ծրագրին

Հակառակ քաղաքում տիրող դժվարին պայմանների՝ Սիրիայի Կամիշլիի Ազգային Եփրատ մանկապարտեզի երեխաները մասնակցում են մեր համահայկական ծրագրին: Կամիշլիի հայկական համայնքը (ինչպես ամեն տարի) պատրաստվում է արժանավայել ոգեկոչելու Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նրանք նույնպես անմասն չմնացին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Հայոց ցեղասպանության հետևանքով միլիոնավոր մանուկներ լույս աշխարհ չեկան» համահայկական ծրագրից: Երեխաները լուսանկարվել  են տեղի փոխանորդարանի բակում գտնվող Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի մոտ:

Հուշարձանը կառուցվել է 1975 թվականին՝ Բերիո հայոց թեմի և տիկին Ժորժեթ Գասպարյանի հովանավորությամբ: Հուշարձանի հեղինակը Հովսեփ Փչաքճյանն է:

Կոչ ենք անում աշխարհի բոլոր համայնքներին, որ իրենք նույնպես կազմակերպեն տեղի համայնքի երեխաների մասնակցությունն այս ծրագրին. երեխաներին պետք է լուսանկարել  Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ: Նրանք անպայման իրենց ձեռքին պետք է ունենան այս պաստառը (ներբեռնել այստեղից), իսկ լուսանկարներն ուղարկեն hayernaysor@gmail.com հասցեին:

4 5 6  8 9 11

271

Scroll Up