Իրաքի ՀԲԸՄ-ը միացել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված շարժմանը
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Հայոց ցեղասպանության հետևանքով միլիոնավոր մանուկներ լույս աշխարհ չեկան» խորագրով ծրագիրը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, շարունակում է իր ընթացքը: Այս անգամ մեր կոչին ընդառաջել է Իրաքի Հայ Բարեգործական միությունը: Տեղի երեխաները համապատասխան գրությամբ լուսանկարվել են և այդ միջոցով հարգել 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հորդորում ենք Սփյուռքի, Հայաստանի բոլոր դպրոցներին, կազմակերպություններին և այլ կառույցներին, որ նրանք նույնպես մասնակցեն համահայկական այս շարժամանը: Ընդամենը պետք է տպել համապատասխան գրությամբ պաստառը, տալ երեխայի ձեռքը և լուսանկարել բնակության վայրում գտնվող (եթե հնարավոր է) Ցեղասպանության հուշարձանի մոտ։
Մեր նպատակն է 1,5 միլիոն երեխաների կողմից բարձրացվող այս բողոքը խարան դարձնել թուրքի ճակատին:
Լուսանկարներն ամբողջությամբ կարող եք տեսնել այս ծրագրի համար նախապես բացված facebook-յան էջում: