Կայացավ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ լավագույն հրապարակում» մրցութային հանձնաժողովի նիստը
Մարտի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում հանձնաժողովի նախագահ, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ լավագույն հրապարակում» անվանակարգով մրցույթն իրականացնող հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:
Օրակարգում Մրցութային հանձնաժողովին ներկայացված հայտերի ուսումնասիրությունների արդյունքների ամփոփումն էր:
Չորս անվանակարգերում (տպագիր, էլեկտրոնային, օտարալեզու մամուլ և ռադիո) ընտրվեցին և հաստատվեցին 12 մրցանակակիրներ:
Քննարկումներին տեսակապով մասնակցեցին Լիբանանից «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, Ռուսաստանից «Նոեվ Կովչեգ» պարբերականի գլխավոր խմբագիր Գրիգոր Անիսոնյանը, Չեխիայից «Օրեր» պարբերականի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը և ԱՄՆ-ից Ռամկավար ազատական կուսակցության անդամ, լրագրող, հրապարակախոս Հակոբ Վարդիվառյանը: