Պարգևատրումներ Սփյուռքի նախարարությունում

Օգոստոսի 9-ին Ռուսաստանի Դաշնության Տյումենի մարզի ստեղծագործական զարգացման և հումանիտար կրթության «Էթնոս» կենտրոնի ուսուցչուհի Ալվան Պողոսյանը հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարարությունում:

Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը փոխանցեց Հրանուշ Հակոբյանի  ողջույնի խոսքը: Նախարարի հրամանով՝ սփյուռքում մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Սերժ Սրապիոնյանը Ալվան Պետրոսյանին հանձնեց «Մայրենիի դեսպան» մեդալը:

««Մայրենիի դեսպան» մեդալը շնորհվում է միայն ընտրյալներին,   և այն մեր լավագույն պարգևներից մեկն է: Մեր ցանկությունն է, որ հայկական համայնքներում  նման նվիրյալները շատ լինեն: Եվ ինչպես նախարար Հրանուշ Հակոբյանն է բազմիցս նշել, այն հայորդիները, ովքեր նպաստում են հայ ինքնության և մայրենի լեզվի պահպանությանը, պետք է մշտապես լինեն ուշադրության կոնտրոնում, և նրանց գործը պետք է գնահատվի ու արժևորվի»,- իր խոսքում ընդգծեց նախարարի տեղակալը:

Ալվան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարության ողջ անձնակազմին, մասնավորապես՝ նախարար Հրանուշ Հակոբյանին և նշեց. «Տյումենի մարզի ստեղծագործական զարգացման և հումանիտար կրթության «Էթնոս» կենտրոնը և Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակութային կենտրոնը մշտապես սերտորեն համագործակցում են Սփյուռքի նախարարության հետ, և ես վստահ եմ, որ այդ համագործակցությունը գնալով կդառնա ավելի բեղմնավոր և արդյունավետ»:

Տյումենի մարզի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակութային կենտրոնի ուսուցչուհիներ Սիլվա Սիմոնյանը և Ռուզաննա Դանիելյանը պարգևատրվեցին ՀՀ ՍՆ պատվոգրերով:

Scroll Up