ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց սփյուռքահայ գործարար Հելեն Ազարյանին

Նոյեմբերի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Հելիոս» բժշկական կենտրոնի տնօրեն, սփյուռքահայ գործարար Հելեն Ազարյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին բժշկական հաստատության արդյունավետ աշխատանքին, նոր բացվող աշխատատեղերին և Հայաստանի ու Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցների համար զեղչային համակարգին առնչվող հարցեր:

«Հելիոս» բժշկական կենտրոնը Հայաստանում գործում է շուրջ 7 տարի: Այն իր մեջ ներառում է դերմատոլոգիայի, էսթետիկ բժշկության, լաբորատոր և այլ բաժանմունքներ: 2012-ին կենտրոնը Սփյուռքի նախարարության կողմից արժանացել է «տարվա լավագույն բժշկական հաստատություն» անվանակարգին, իսկ 2013-ին Սփյուռքի նախարարության կողմից Հելեն Ազարյանը ճանաչվել է «տարվա լավագույն սփյուռքահայ կին գործարար»:

Scroll Up