Իսպանիայի Չիրիվեյա քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Իսպանիայի Չիրիվեյա քաղաքը միացավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած իսպանական քաղաքներին: Այս մասին է հաղորդում ՀՀ արտգործնախարարության ֆեյսբուքյան էջը:
Չիրիվեյան վերջին ամսվա ընթացքում Հայոց ցեղասպանության փաստը ճանաչած երրորդ իսպանական քաղաքն է: Մարտի 26-ին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Պինտո քաղաքի, մարտի 17-ին նմանատիպ որոշում ընդունեց Իսպանիայի Բետերա քաղաքի քաղաքապետարանի լիագումար խորհուրդը, գրում է armeniangenocide100.org-ը:
Վերջինիս որոշման մեջ նշվում է, որ 1915-1921թթ, հատկապես երիտթուրքերի ռեժիմի ընթացքում, ներկայիս Թուրքիայի տարածքում տեղի ունեցավ հայ ժողովրդի կոտորածների և տեղահանումների մի շարք, որի ժամանակ զոհվեցին 1.5 միլիոն հայեր, ևս 2 միլիոնը ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը և ապաստան գտնել ամբողջ աշխարհում՝ ստեղծելով հայկական սփյուռքը: