Ուկրաինայի խորհրդարան Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ է ներկայացվել

Ուկրաինայի Գերագույն ռադայում «Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ» օրինագիծ է գրանցվել, tert.am-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է �?нтерфакс գործակալության ուկրաինական ծառայությունը։

Ինչպես տեղեկացնում է Ուկրաինայի խորհրդարանի պաշտոնական կայքը, նախաձեռնությամբ հանդես է եկել ինքնաառաջադրված պատգամավոր Վիտալի Բարվինենկոն։

Ներկայում Գերագույն ռադայի կայքում փաստաթղթի տեքստը բացակայում է։

1965 թվականից ի վեր հայերի ոչնչացումը միջազգային իրավունքի համաձայն ցեղասպանություն են ճանաչել ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, 21 պետություններ և մասամբ ճանաչել է 7 պետություն՝ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով։

 Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ժխտվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։

Scroll Up