«100-րդ տարելիցի ձիթենին» ֆիլմի ցուցադրությունը Մարսելում
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում «Մարսել-Պրովանս-Հայաստան-2015» միությունը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ապրիլի 25-ին Մարսելի Բորսայի պալատում կկազմակերպի ֆրանս-հայկական գրքի փառատոնը, որի ժամանակ կներկայացվի աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին պատմող Ռիչարդ Ֆինդիկյանի «AZNAVOUR STORY 2015» կամ «Շառլ Ազնավուրը Պրովանսում» և «100-րդ տարելիցի ձիթենին» ֆիլմերի ցուցադրումը, կկազմակերպվեն հայազգի նկարիչների ցուցահանդեսներ, հանդիպում-քննարկումեր: Այս մասին «Հայերն այսօրին» հաղորդում են Ֆրանսիայի մեր աղբյուրները:
Ապրիլ ամսին Մարսելում Սփյուռքի նախարարությունը կկազմակերպի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը` ռեժիսորների ներկայությամբ, հունիսի 21-ին նախատեսված է Նունե Եսայանի բարեգործական համերգը՝ «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» խորագրով (Նունե Եսայանի բարեգործական համերգները կազմակերպվելու են նաև Կիպրոսում, Աթենքում Վիեննայում, Բելգիայում և Հոլանդիայում):
Հոկտեմբերին Մարսելի «Համազգայինի» և ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ կկազմակերպվի Հայաստանի պարի պետական համույթի համերգը: