Ալմելոյի կիրակնօրյա դպրոցի սաներ. «Հայոց ցեղասպանության հետևանքով միլիոնավոր մանուկներ լույս աշխարհ չեկան»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/02/Ալմելո-գլխավոր.jpg)
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Հայոց ցեղասպանության հետևանքով միլիոնավոր մանուկներ լույս աշխարհ չեկան» խորագրով ծրագրին միացել են Նիդերլանդների Ալմելո քաղաքի ՀԱԵ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի սաները:
Հոլանդահայ փոքրիկները լուսանկարվել են Եվրոպայում իր տեսակի մեջ եզակի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրում:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրի նպատակն է 1,5 միլիոն երեխաների կողմից բարձրացվող բողոքը խարան դարձնել թուրքի ճակատին:
Տեղեկանք. Ալմելոյի Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը բացվել է 2014 թվականի ապրիլի 24-ին:
Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն պատկանող հողի վրա կառուցված հուշահամալիրը ստեղծվել է հայկական եկեղեցիների ճարտարապետությանը հատուկ ոճով՝ 16 սյուների վրա: Համալիրի հիմքը հանդիսացող տասնվեց տուֆից խաչքարերը պատրաստվել են Հայաստանում: Վարպետը Սերգեյ Դանիելյանն է:
Հայոց ցեղասպանության նահատակների հուշահամալիրի հեղինակ-նախաձեռնողը բարերար Քրիստիան Գելիջին է:
Հուշահամալիրը նվիրված է ո´չ միայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այլ նաև աշխարհին ևս մեկ անգամ սթափության կոչ է անում, որ նմանատիպ դեպքեր աշխարհում երբեք չկրկնվեն:
Հոլանդիայի Ալմելո քաղաքում բնակվում է վեց հազար հայ: