Նևադայի Կլարկ վարչական շրջանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան կկանգնեցվի

ԱՄՆ Նևադա նահանգի Կլարկ վարչական շրջանի «Մայրամուտ» զբոսայգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
նվիրված հուշարձան կկառուցվի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով Նևադայի հանրային ռադիոյի կայքը, հուշարձանի կառուցման բոլոր ծախսերը` մոտ 120 հազար ԱՄՆ դոլար, հոգալու է Հայ­-ամերիկյան ընկերակցությունը (Armenian American Society):

«Մենք հայ համայնքը ներկայացնող մոտ հիսուն բնակիչ ունենք, ովքեր նման խնդրանքով մասնակցել են մեր վարչական շրջանի հանձնաժողովի հանդիպումներին»,­ ասել է հանձնաժողովի անդամ Մերի Բեթ Սքոուն:

Հուշարձանը այն պատմական իրադարձությունների կարևոր հիշեցումը կլինի, որոնք ոչ ոք չի ցանկանում, որ կրկնվեն: «2015
թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցը, երբ 1.5 մլն հայեր սպանվեցին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ»,­ ասել է Հայ­ամերիկյան ընկերակցության խորհրդի անդամ Էնդի Արմենյանը:

Scroll Up