Սիրիայի գլխավոր մուֆթին և Կրոնի նախարարը դատապարտել են Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործ թուրքերին
Սիրիայի գլխավոր մուֆթի Ահմադ Բադր Ադդին Հասսունը և Սիրիայի Կրոնի նախարար Մուհամմադ Աբդ ալ Սաթթար ալ Սայիդը իսլամ կրոնավորներին և ուսուցիչների պատվիրակությամբ այցելել են Դամասկոսի Հայոց առաջնորդարան:
Այս մասին տեղեկանում ենք Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջից: Պատվավոր հյուրերին ընդունել են Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանը, Դամասկոսի ազգային իշխանության անդամները:
Այցելությունը կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում, որի մեկնարկը հայտարարվել է հունվարի 6-ին Դամասկոսի Ս. Սարգիս եկեղեցում:
Սիրիայի մուֆթին և Կրոնի նախարարն այցելության ժամանակ իրենց զորակցությունն են հայտնել հայ ժողովրդին՝ Ցեղասպանության 100- րդ տարելիցի կապակցությամբ՝ դատապարտելով ոճրագործ թուրքերին: