Քայլարշավ Վրաստանի սահմանից Ծիծեռնակաբերդ

ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ և Վրաստանի հայկական համայնքի նախաձեռնությամբ ապրիլի 24-ին 100 հայ երիտասարդներից բաղկացած խումբը Վրաստանի սահմանից մինչև Ծիծեռնակաբերդ քայլարշավ է իրականացնելու:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ուխտագնացությանը մասնակից երիտասարդները կրելու են Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը խորհրդանշող հատուկ զգեստներ: