Գալիք տարի եվրոպական ևս մի երկիր կարող է Ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենք ընդունել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/12/01233.jpg)
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ եվրոպական ևս մի երկիր կարող է Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենք ընդունել: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք բանակցում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ, և կա մի երկիր, որը գալիք տարի ընդունելու է Ցեղասպանության ժխտողականության դեմ օրենք», -«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը՝ չմանրամասնելով, թե որ երկրի մասին է խոսքը:
Նա շեշտեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակում է Հայաստանի համար առաջնահերթություն մնալ: