Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Ադամ Շիֆֆ

Կոնգրեսական Ադամ Շիֆֆը կրկին կոչ է արել ճանաչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը։
«Ժամանակն է Հայոց ցեղասպանությունը ճանաչել ինչպես կա՝ ցեղասպանություն։ Այլեւս ոչ մի արդարացում»,- գրել է Շիֆֆը Twitter-ի իր միկրոբլոգում՝ հրապարակել հայկական դոշի գույներով իր թեւնոցի նկարը։
Նշենք, որ ավելի վաղ կոնգրեսականը դիմել էր Ցեղասպանության զոհերի ժառանգներին՝ խնդրելով իրեն փոխանցել Ցեղասպանության ժամանակ զոհվածների անունները։ Նա Կոնգրեսում մի ամբողջ ժամ պատրաստվում է կարդալ զոհերի անունները։