Գալիք տարի եվրոպական ևս մի երկիր կարող է Ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենք ընդունել

Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցին ընդառաջ եվրոպական ևս մի երկիր կարող է Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենք ընդունել: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք բանակցում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ, և կա մի երկիր, որը գալիք տարի ընդունելու է Ցեղասպանության ժխտողականության դեմ օրենք»,­ -«Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը՝ չմանրամասնելով, թե որ երկրի մասին է խոսքը:

Նա շեշտեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակում է Հայաստանի համար առաջնահերթություն մնալ:

Scroll Up