Իսպանական Սան Սեբաստիանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

«Ապրիլի 17-ին Իսպանական Սան Սեբաստիանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն», այդ մասին նշվում է է Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ այս տարի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Իսպանիայի Պինտո (Մադրիդի համայնք), Միսլատա և Բուրխասոտ (Վալենսիա) քաղաքները, որոնց միացավ նաև բասկյան Սան Սեբաստիանը:

Scroll Up