Քուվեյթի Ազգային վարժարանի մասնակցությամբ մեկնարկեց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագիրը

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Հայոց ցեղասպանության հետևանքով միլիոնավոր մանուկներ լույս աշխարհ չեկան» խորագրով ծրագիրը, նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մեկնարկեց Քուվեյթի Ազգային վարժարանի աշակերտների մասնակցությամբ:

Այս քայլով Քուվեյթի Ազգային վարժարանը մեկ անգամ ևս հաստատեց իր կազմակերպված լինելու և հայեցի դաստիարակության մասին: Տեղին է նշել, որ համայնքում առայժմ Ցեղասպանության հուշարձան չլինելով հանդերձ, նրանք եղան ծրագրի առաջին մասնակիցները և խնդիրը լուծեցին՝ լուսանկարվելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պատկերող պաստառի մոտ:

Կոչ ենք ուղղում Սփյուռքի և Հայաստանի բոլոր դպրոցներին, կազմակերպություններին, որ նրանք նույնպես իրենց մասնակցությունը բերեն համահայկական այս ծրագրին: Ընդամենը պետք է տպել համապատասխան գրությամբ պաստառը, տալ երեխայի ձեռքը և լուսանկարել իր բնակության վայրում գտնվող (եթե հնարավոր է) Ցեղասպանության հուշարձանի մոտ։

Մեր նպատակն է 1,5 միլիոն երեխաների կողմից բարձրացվող այս բողոքը խարան դարձնել թուրքի ճակատին:

Լուսանկարներն ամբողջությամբ կարող եք տեսնել այս ծրագրի համար ստեղծված facebook-յան էջում:

Scroll Up