Դոհայի համայնքը միացավ «Հայոց ցեղասպանության հետևանքով միլիոնավոր մանուկներ լույս աշխարհ չեկան» ծրագրին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/12/Քաթար.jpg)
Դոհայի (Քաթար) համայնքի երեխաները միացել են ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Հայոց ցեղասպանության հետևանքով միլիոնավոր մանուկներ լույս աշխարհ չեկան» խորագրով ծրագրին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Դոհայի համայնքում Ցեղասպանության հուշարձան չկա, այնուամենայնիվ համայնքը միացել է ծրագրին:
Կոչ ենք ուղղում Սփյուռքի և Հայաստանի բոլոր դպրոցներին, կազմակերպություններին, որ նրանք նույնպես իրենց մասնակցությունը բերեն համահայկական այս ծրագրին: Ընդամենը պետք է տպել համապատասխան գրությամբ պաստառը, տալ երեխայի ձեռքը և լուսանկարել իր բնակության վայրում գտնվող (եթե հնարավոր է) Ցեղասպանության հուշարձանի մոտ։
Մեր նպատակն է 1,5 միլիոն երեխաների կողմից բարձրացվող այս բողոքը խարան դարձնել թուրքի ճակատին:
Լուսանկարներն ամբողջությամբ կարող եք տեսնել այս ծրագրի համար ստեղծված facebook-յան էջում: