Շուշան Պետրոսյան, Հասմիկ Կարապետյան, Շանթ Քիրմիզյան. «#2015RTAG. Recognize The Armenian Genocide»

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը, ով Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է, սիրված հայ երգչուհի Հասմիկ Կարապետյանը և նրա ամուսինը` սփյուռքահայ երաժիշտ Շանթ Քիրմիզյանը միացել են «#2015RTAG. Recognize The Armenian Genocide (Ճանաչել Հայոց ցեղասպանությունը)» նախաձեռնությանը:
Նախաձեռնություն, որին արդեն աշխարհի տարբեր երկրներից հազարավոր մարդիկ են միացել: Այս քայլով նրանք կոչ են անում Թուրքիային և Հայոց ցեղասպանությունը չճանաչած մյուս երկրներին` ճանաչել 1915 թվականին իրականացված 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը, որին զոհ են գնացել 1,5 միլիոն հայ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ստեղծված շարժումը նախաձեռնել է մարսելահայ համայնքը՝ համայնքային գործիչներ Անի Ստեփանովի և Ռիչարդ Ֆինդիկյանի գլխավորությամբ:
«#2015RTAG. Recognize The Armenian Genocide» նախաձեռնությունը Twitter և Facebook սոցիալական ցանցերում ստեղծել է հատուկ խմբեր, յոթ լեզվով գործարկել է նաև հատուկ ինտերնետային կայք, իսկ կիրառության մեջ դրված «#2015RTAG» հաշթագն արդեն լայն տարածում է ստացել համացանցում: