Ամփոփվեցին ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության աշխատակիցների այցերը «Արի տուն» ծրագրի հյուրընկալ ընտանիքներ

ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության աշխատակիցները  վարչության պետ Արմեն Անդրեասյանի գլխավորությամբ «Արի տուն» ծրագրի շրջանակներում այցելեցին մայրաքաղաքի՝ սփյուռքահայ երիտասարդների հյուրընկալությամբ առավել աչքի ընկած 8 վարչական շրջանների շուրջ 80 ընտանիք (Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ, Դավթաշեն, Աջափնյակ, Նոր-Նորք, Կենտրոն):

 Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից՝ նախարարության աշխատակիցները կարևորեցին հյուրընկալ ընտանիքների դերը ծրագրի կայացման, Սփյուռքի երիտասարդներին Հայրենիքին, հայ ընտանիքի բարքերին, ավանդույթներին, առօրյա կենցաղին ծանոթացնելու, և հայ մշակույթին կապելու գործում:

Հյուրընկալող ընտանիքներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Սփյուռքի նախարարությանը իրականացրած ծրագրի համար, որն իրենց հնարավորություն է ընձեռում  ծանոթանալ և կապվել օտար ափերում բնակվող մեր հայրենակիցների հետ:

Նախարարության աշխատակիցները նրանց գլոբուս-լուսամփոփ  նվիրեցին:

Մինչ այդ համահայկական ծրագրերի վարչությունը Կոտայքի՝ (Պռոշյան, Եղվարդ), Արագածոտնի՝ (Կարբի, Օշական), Արմավիրի՝ (Արշալույս, Մուսալեռ), Արարատի՝ (Փ. Վեդի, Ավշար, Վեդի, Տափերական, Արարատ) մարզպետարանների միջոցով արիտունցիներին հյուրընկալած ընտանիքներին շուրջ 200  գլոբուս-լուսամփոփ  նվիրեց:

IMG_9013-1 IMG_9115-1 IMG_9199-1

Scroll Up