ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս պարոն Պերճ Աբգարյանին

 ՖՐԵԶՆՈՅՈՒՄ ՀՀ ՊԱՏՎԱՎՈՐ

ՀՅՈՒՊԱՏՈՍ ՊԱՐՈՆ

ՊԵՐՃ ԱԲԳԱՐՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Աբգարյան,

Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ հայաշատ ֆրեզնոյում բացվել է ՀՀ պատվո հյուպատոսություն, կրկնակի էր ուրախությունս Ձեր՝ պատվավոր հյուպատոս նշանակվելու կապակցությամբ: Հպարտ եմ, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողքին այսօր ունենք ևս մեկ ներկայացուցչություն, որը զբաղվելու է հայ-ամերիկյան հարաբերությունների էլ ավելի զարգացմամբ ու ամրապնդմամբ և ԱՄՆ-ի հայ համայնքի խնդիրների լուծմամբ ու հայապահպանությամբ:

ՀՀ սփյուռքի նախարարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ: Հպարտ եմ, որ ապրելով և արարելով Մայր Հայրենիքից դուրս` Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Դուք կարողացել եք Ձեր մարդկային որակներով, ինչպես նաև գործունեությամբ նվաճել ՀՀ պատվավոր հյուպատոս կոչվելու վստահությունը:

Լիահույս եմ, որ ՀՀ սփյուռքի նախարարության և Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոսության միջև հաստատվելու են սերտ բարեկամական հարաբերություններ, և հատկապես Ձեր ղեկավարությամբ ավելի է ամրապնդվելու Հայաստան-Արցախ-Սփյուռք գործակցությունը:

Մաղթում ենք Ձեզ անսպառ եռանդ և երկարամյա բեղուն գործունեություն՝ ի նպաստ ամբողջ հայության:

Լավագույն մաղթանքներով`

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up