ՀՀ սփյուռքի նախարարի Հրանուշ Հակոբյանի շնորհակալական նամակը Բելգիայում հայերի կոմիտեի նախագահ պարոն Միշել Մահմուրյանին
ԲԵԼԳԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ՄԻՇԵԼ ՄԱՀՄՈՒՐՅԱՆԻՆ
Հարգելի´ պարոն Մահմուրյան,
Սիրով ողջունում ենք Ձեզ և հայտնում մեր խորին երախտագիտությունը՝ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող՝ Եվրոպայում գործող տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարների և ներկայացուցիչների» հավաք-հանդիպման անցկացման նպատակով «Հայ տուն» մշակութային կենտրոնի դահլիճը տրամադրելու համար: Բոլորովին այլ իմաստ և նշանակություն ուներ այդ ազգային հավաքի կազմակերպումը հենց «Հայ տան» պատերի ներքո, «մեր տարածքում»:
Անգնահատելի է հայապահպանությանը, հայեցի կրթությանն ու դաստիարակությանը միտված Ձեր գործունեությունը: Բրյուսելում բնակվող ամեն մի հայ գիտի, որ «Հայ տան» դռները միշտ բաց են իր առջև. տուն, որտեղ նա կարող է գտնել հայկական ոգի և շունչ:
Կրկին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, «Հայ տան» ողջ անձնակազմին, հատկապես Պետիկ Պետրոսյանին՝ հավաք-հանդիպման կազմակերպմանը օգնելու համար:
Մաղթում ենք Ձեզ անսպառ եռանդ՝ Ձեր հայրենանվեր և հայանպաստ գործունեության ընթացքում: Եվ սիրով հրավիրում եմ մասնակցելու մայիսի 26-27-ին Հայստանում տեղի ունեցող հավաքին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին:
Հարգանքով՝
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ