ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը Գիտելիքի օրվա առթիվ

Սփյուռքի հայկական կրթօջախների սիրելի ́ տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ եւ

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա առթիվ:

Դպրությունը մեր ազգի գոյատեւման հիմքն է, դպրոցը՝ այն կարեւորագույն օղակը, որը պետք է հոգ տանի

մեր ապագա սերնդի մասին, աջակցի նրանց ճիշտ մարդակերտումի եւ հայակերտումի սրբազան գործում եւ կողմնորոշվելու հնարավորություններ ստեղծի:

Սփյուռքում գործող դպրոցներն իրականացնում են հայապահպանության պատասխանատու գործը եւ պայքարում, որ սերունդներն ապրեն՝ անխոտոր պահելով ազգային դիմագիծը, հավատարիմ մնալով իրենց ինքնությանը՝ դառնան հայ ժողովրդի արժանավոր, նվիրյալ զավակներ:

Եվ այստեղ անփոխարինելի դերակատարություն ունեք դուք, կրթության գործի սիրելի ́ կազմակերպիչներ եւ ուսուցիչներ: Դո ́ւք եք հայտնաբերում մեր երեխաների մեջ տաղանդը, ստեղծագործական ոգին եւ օգնում կյանքի կոչելու դրանք: Դո ́ւք եք, որ ընտանիքից հետո ապահովում եք մատաղ սերնդի հայեցի դաստիարակությունն ու սերմանում նրանցում իրենց ազգային պատկանելությանը հավատարիմ մնալու եւ լավ հայ մեծանալու ձգտումը:

Իմ խոնարհումը բոլոր նրանց, ովքեր անձնվիրաբար կատարում են իրենց առաքելությունը, ովքեր սովորեցնելիս անձանձրույթ են, խոսքով՝ ճարտար ու պայծառ, գործով՝ արդյունավետ եւ անսահման պատասխանատվությամբ են իրականացնում իրենց հայրենանվեր գործը:

Իսկ դուք, սիրելի ́ դպրոցականներ, ձեր հոգում եւ մտքում ամբարած հայոց ոգու, մտքի ուժը, որպես մերօրյա համաշխարհային գործընթացների դեմ ձեր պայքարի «գործիքներ» պետք է կիրառեք մեր մայրենիի, մշակույթի ու պատմության իմացությունը, լինեք մրցունակ, կյանքում ձեզ դրսեւորեք որպես առաջադիմության եւ արդարության

առաջամարտիկներ՝ միշտ կրելով ազգային եւ համամարդկային բարձր արժեքներ:

Սիրելի ́ ծնողներ, ձեր շնորհիվ է, նախեւառաջ, որ երեխան սկսում է հասկանալ հայ մնալու, Հայրենիքի հետ կապը

պահելու, ազգային արժեհամարգին հավատարիմ մնալու կարեւորությունը: Իմ խնդրանքն ու հորդորն է ձեզ, որ տանը խոսեք հայերեն, հետեւողական լինեք ձեր զավակների հայեցի կրթությունն ապահովելու հարցում եւ վստահ եղեք, որ դրանով դուք նպաստում եք հայապահպանությանը եւ հայրենի պետության հզորացմանը:

Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ, որ այս նոր ուսումնական տարին հետաքրքիր, ձեռքբերումներով եւ հաջողություններով լեցուն ընթացք ունենա, եւ դուք էլ ավելի զորանաք ձեր գիտելիքներով, էլ ավելի մոտենաք մեր Հայրենիքին՝ Մայր Հայաստանին:

Բարին ընդ ձեզ…

ՍԻՐՈՎ՝

 ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up