Համագործակցություն համահայկական կազմակերպությունների հետ

Մայիսի 20-21-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունն Արարատի մարզի Դարբնիկ և Դարակերտ համայնքներում կազմակերպում է առողջապահական արտագնա այց: Այդ համայնքներում իրականացվում է սիրիահայերի, իրաքահայերի և Խորհրդային Ադրբեջանից տեղահանված հայերի ակնաբուժական և ատամնաբուժական բուժզննություն, իսկ մինչև 18 տարեկան երիտասարդները, ովքեր  ակնաբուժական և ատամնաբուժական խնդիրներ ունեն համապատասխան բուժումներ կստանան Երևանում՝ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հաստատությունում:
Scroll Up