Տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի բացումը
Օգոստոսի 11-ին, ժամը 10.30-ին տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի բացման արարողությունը (հասցեն՝ Վ.Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բ/կ, 9-րդ հարկ, «Էրեբունի» սրահ):
Մասնակիցներին կողջունի ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Ելույթ կունենան ծրագրի մասնակիցները, հյուրընկալող ընտանիքների ներկայացուցիչները: Կցուցադրվի «Արի տուն» ծրագրի մասին պատմող տեսանյութ:
Ծրագրի 7-րդ փուլին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 80 պատանի և աղջիկ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Նիդերլանդներից, Բելգիայից, Գերմանիայից, Սիրիայից, Լիբանանից, Կիպրոսից, Ուզբեկստանից, Վրաստանից, Ուկրաինայից:
Ծրագրի մասնակիցները 9 օրվա ընթացքում կծանոթանան Հայաստանի պատմական և տեսարժան վայրերին, կունենան բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր կառնեն Հայրենիքում, կսովորեն ազգային պարեր և երգեր: Ծրագրի վերջում ճամբարային 5 օրերը մասնակիցները կանցկացնեն Ծաղկաձորում: