«Արի տուն-2016»-ի մասնակցության հայտերի ընդունումն սկսված է

Հարգելի հայրենակիցներ,

ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է’ աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան – Հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին:

2016թվականի ծրագիրը մեկնարկում է հունիսի 12-ին և շարունակվելու է մինչև օգոստոսի 27-ը’ 8 փուլերով (յուրաքանչյուր փուլը’ 14 օր, որից 9 օրը’ հյուրընկալող ընտանիքում, 4 օրը’ ճամբարում): Ծրագրին կարող են մասնակցել 13-18 տարեկան երիտասարդները, ովքեր նախկինում չեն մասնակցել «Արի տուն» ծրագրին:

Ծրագրի ընթացքում երիտասարդները կարող են հյուրընկալվել բարեկամների տանը, իսկ նրանց բացակայության դեպքում’ Երևան քաղաքի վարչական շրջանների, ՀՀ մարզպետարանների և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից ընտրված ընտանիքներում: Երիտասարդներն ընտանիքներում հյուրընկալվում են անհատույց: Ծրագրին մասնակցության համար խմբերի և անհատների հավաքագրումը և Հայաստան այցելության գործընթացն իրականացվում է Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, հայկական կազմակերպությունների կողմից’ տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությամբ: Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել նաև անհատապես’ տեղեկացնելով համապատասխան համայնքային կառույցին: Հայաստան այցելող երիտասարդներն իրենց ճանապարհածախսը հոգում են սեփական կամ հովանավորների միջոցներով:

«Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունն ապահովում է երիտասարդների դիմավորումը և ճանապարհումը, կազմակերպում է հայոց լեզվի դասընթացներ, այցելություններ թանգարաններ, շրջայցեր’ Հայաստանի տեսարժան վայրերով: Ծրագրի ճամբարային փուլում կկազմակերպվեն նաև ուսուցողական ծրագրեր. հայոց լեզվի, հայրենագիտության, ազգային երգի ու պարի դասընթացներ: Կկազմակերպվեն հանդիպումներ Հայաստանի պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ և այլն: Պտույտների ժամանակ անվտանգությունն ապահովելու նպատակով նրանց ուղեկցելու է բժիշկը և ոստիկանական անձնակազմը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչություն Հասցե’ ք. Երևան 0010, Վ. Սարգսյան 3, Հեռ.’ (+37410) 58-56-01 (117) (+37460) 500-830 52-02-46, 52-14-10 Էլ. փոստ’ [email protected]

Կից կարող եք ներբեռնել ծրագրին մասնակցելու հայտադիմումը:

4.Aritun-Application-Arm2016

Ներբեռնելով կից ֆայլը կարող եք ծանոթանալ նաև «Արի տուն» ծրագրի հյուևընկալ ընտանիքի ընտրության չափանիշներին և հայտադիմումին:

Aritun-Application-family2016

Scroll Up