Տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացման արարողությունը
Հուլիսի 13-ին, ժ.11:00-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը (հասցեն՝ Վ. Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ, «Էրեբունի» դահլիճ):
«Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի մասնակիցներին կողջունի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Իրենց կատարումներով ծրագրի մասնակիցներին կողջունեն Վանաձորի պոեզիայի թատրոնի հիմնադիր ղեկավար Ջիվան Սարգսյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժող-գործիքներ բաժնի ուսանողները՝ Արզաս Ոսկանյանի ղեկավարությամբ:
Ծրագրի չորրորդ փուլին կմասնակցի 153 երիտասարդ՝ աշխարհի 10 երկրից. ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Վրաստանից, Ուզբեկստանից, Հորդանանից, Ուկրաինայից, Իրաքից, Նիդեռլանդներից, Իսպանիայից:
Ինչպես նախորդ փուլերին, այս փուլին ևս «Արի տունն» ունի 4-օրյա ճամբարային ծրագիր՝ Ծաղկաձոր: