«Արի տուն-2014». Վերադարձ ինքնությանը.Պարում են տիգրանակերտցիները

Օգոստոսի 4-ին մեկնարկած ՀՀ սփյուռքի նախարարության հայրենաճանաչության «Արի տուն-2014» ծրագրի 6-րդ փուլի մասնակիցներն արդեն հասցրել են այցելել Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ, լինել տեսարժան վայրերում: Հերթական կանգառը Գեղարդավանքն էր, որտեղ  աշխարհի 15 երկրից ժամանած մեր հայրենակիցները եղան օգոստոսի 6-ին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  6-րդ փուլին մասնակցում են նաև Դիարբեքիր վերանվանված Տիգրանակերտից  ժամանած իսլամացած հայեր, որոնց այցը Հայաստան, ինչպես նշել էր ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, հայկական իրականությունը ճանաչելու ամենաճիշտ և ամենաուղիղ ճանապարհն է:

Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերը, ովքեր մնալով Արևմտյան Հայաստանում կորցրել են իրենց անունն ու ազգանունը, կրոնը, այսօր նրանց զավակները փորձում են  վերադառնալ սեփական արմատներին, վերագտնել ազգային ինքնությունը։

Աննկարագրելի էր Գեղարդ  հասնելուն պես նրանց ոգևորությունը, երբ Գեղարդավանք տանող ճանապարհին կանգնած նվագածուները   հնչեցրին հայկական պարեղանակ։ Առանց վարանելու շրջան կազմեցին տիգրանակերտցիները և թնդաց հայոց քոչարին։ Հիացմունք, հուզմունք, ոգևորություն կար բոլորի աչքերում:

Մասնակիցները  շնորհակալ են ՀՀ սփյուռքի նախարարությանը նման հնարավորություն ընձեռելու համար:

 unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed

Scroll Up