Տեղի կունենա «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի բացումը
Հունիսի 22-ին, ժամը 11.00, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը (հասցե՝ «Էրեբունի Պլազա» բիզնես-կենտրոն, 9-րդ հարկ, «Էրեբունի սրահ»):
«Արի տուն» ծրագրի 2-րդ փուլի մասնակիցներին կողջունեն ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը, Վանաձորի դրամատիկական թատրոնի դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը, Երևանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի «Կռունկ» պարային համույթը:
«Արի տուն» ծրագրի երկրորդ փուլին՝ հունիսի 22-հուլիսի 4-ը, կմասնակցի 104 երիտասարդ աշխարհի 7 երկրից՝ ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Լիտվայից, Սիրիայից և ԱՄՆ-ից, նաև՝ Հայաստան տեղափոխված 13 սիրիահայ պատանիներ ու աղջիկներ:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս «Արի տունն» ունի 4-օրյա ճամբարային ծրագիր, որը կազմակերպվում է Ծաղկաձորում: