Հանդիպում Կեմերովոյի հայ համայնքի ղեկավարի հետ

Օգոստոսի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կեմերովոյի մարզի «Ուրարտու» հայկական համայնք հասարակական բարեգործական կազմակերպության նախագահ Արգիշտի Սիմոնյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կեմերովոյի հայ համայնքին վերաբերող հարցեր: Նախարար Հ.Հակոբյանը հորդորեց համայնքի ղեկավարին առավել մեծ թվով հայ երիտասարդներ ներգրավել նախարարության կազմակերպած ծրագրերին, որոնք կնպաստեն մայրենի լեզվի, պատմության, մշակույթի և հայկական ինքնության պահպանմանն ու տարածմանը Հայրենիքի սահմաններից դուրս:

Արգիշտի Սիմոնյանը Կեմերովոյի հայ համայնքի անունից նախարար Հրանուշ Հակոբյանին հանձնեց հուշամեդալ:

Արգիշտի Սիմոնյանը Կեմերովոյի մարզի համակարգող խորհրդի նախագահության անդամ է, ինչպես նաև Կեմերովոյի մարզի հասարակական պալատի քաղաքացիական հասարակության զարգացման հարցերով անդամ:

IMG_2821-1 IMG_9488-1 IMG_9504-1

Scroll Up