ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ԱՄՆ-ի Համահայկական առևտրական պալատի ցանցի խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանին

Մայիսի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ-ի Համահայկական առևտրական պալատի ցանցի խորհրդի անդամ, Շուշիի «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցի բաժնետերերի խորհրդի նախագահ Ալեք Բաղդասարյանին:

ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց Արցախում Ասմունքի ամենամյա համահայկական փառատոնի կազմակերպումը, որը երեք անգամ կազմակերպել է «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցը և ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունը: 2013թ. փառատոնին մասնակցել է 91 աշակերտ 4 երկրից: «Փառատոնը նպաստում է, որ հայ պատանին ու երիտասարդը մոտիկից ծանոթանան  Հայ պոեզիայի գոհարներին՝ այսպիսով ճանաչելով և արժևորելով ազգային մշակույթը», – նշեց տիկին Հ. Հակոբյանը:

 Ալեք Բաղդասարյանը նշեց, որ 2014թ. փառատոնը կկայանա օգոստոսի 5-ից 8-ը, կազմկոմիտեն ընդլայնել է փառատոնի աշխարհագրությունը՝ հրավիրելով մասնակիցներ նաև ԱՄՆ-ից և Ռուսաստանից: Նա առաջարկեց փառատոնում ներգրավել նաև Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայ պատանիներին:

Քննարկվեցին Ասմունքի համահայկական փառատոնի մասնակիցների՝ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին մասնակցելու հետ կապված հարցեր:

Scroll Up