Վիրահայ երիտասարդները մասնակցեցին ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/07/IMG_0650.jpg)
Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժինը (տնօրեն՝ Վալերի Բադալյան) մեծ ակտիվությամբ մասնակցեց ՀՀ Սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության 2014թվականի «Արի տունե ծրագրին: 55 երիտասարդներ (Մառնեուլի շրջանից 15 և Թբիլիսիից 40 ակտիվիստներ) ընդգրկվեցին ծրագրի երեք փուլերին: Ժամանակին և լավ իրականացված նախապատրաստական-կազմակերպչական աշխատանքի արդյունքում, Վիրահայոց թեմը ներկայացնող խմբերը աչքի ընկան բարձր կարգապահությամբ, ազգագրական մշակույթի իմացությամբ և օրինակելի վարքով: Հատկանշական է, որ մասնակիցների ներգրավումը ծրագրի փուլերին իրականացվում էր բաժնի տնօրենի ներկայությամբ և անմիջական վերահսկողությամբ:
Վիրահայ 13-18 տարեկան երիտասարդներըերկշաբաթյա փուլերով հյուրընկալվեցին հայաստանաբնակ ընտանիքներում, Ծաղկաձորումմասնակցեցին ծրագրի ճամբարային փուլին:
Տեղում դրսևորած մեծ պատասխանատվության և խմբի օրինակելի վարքի համար Ծրագրի տնօրինության բարձր գնահատականին արժանացան թբիլիսյան խմբերի ղեկավարներ Սուրեն Աբրահամյանը և Ռուբեն Պետրոսյանը: Երկրորդ փուլին ընդգրկված թբիլիսյան խումբը, մասնակցելով սպորտային մրցույթներին, վոլեյբոլից զբաղեցրեց առաջին տեղը և արժանացավ հատուկ պատվոգրի:
«Արի տունե ծրագրի շրջանակներում վիրահայ երիտասարդները ավելի մոտ ծանոթացան Հայաստանիպատմությանը, մշակույթին, հասարակական կյանքին, հոգևոր և ընտանեկան ավանդույթներին, ձեռք բերեցին նոր ընկերներ և հաստատեցին ընկերական հարաբերություններ:
Վիրահայ երիտասարդները «Արի տունե ծրագրից վերադարձան իրենց հետ բերելով ջերմ ու բարիհիշողություններ Հայաստանում անցկացրած օրերից: