ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց ամերիկահայ Տիգրան Սինանյանի «Panorama Resort» հյուրանոցի բացման հանդիսավոր արարողությանը

Մարտի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց ամերիկահայ Տիգրան Սինանյանի՝ «Panorama Resort» նորակառույց հյուրանոցի բացման հանդիսավոր արարողությանը, հյուրանոցի գլխավոր տնօրենի հետ շրջեց հյուրանոցի սենյակներով, ծանոթացավ պայմաններին:

ՀՀ սփյուռքի նախարարը շնորհավորեց հյուրանոցի տնօրինությանը, աշխատակիցներին, հյուրերին, ինչպես նաև բոլոր երևանցիներին՝ գեղեցիկ համայնապատկերով նոր հյուրանոցի բացման առթիվ: Հրանուշ Հակոբյանն իր գոհունակությունը հայտնեց, որ սփյուռքահայ գործարարները իրենց հայացքն ուղղում են դեպի Հայրենիք, Հայաստան և նման ներդրումներ իրականացնում՝ ստեղծելով աշխատատեղեր,  օգնելով հայաստանցիներին:

Տիգրան Սինանյանի խոսքով՝ «Panorama Resor» հյուրանոցը իր հպարտությունն է և իր՝ նախկինում տված խոստման կատարման վկայությունը, թե պետք է գալ Հայրենիք և Հայրենիքում հաստատվելով՝ շենացնել ու զարգացնել բոլորիս Հայաստանը:

 1

Scroll Up