Տեղի կունենա «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2013թ մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և դիպլոմների հանձնման արարողությունը

Մարտի 28-ին, ժամը 15:00-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2013 թվականի մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (հասցե՝ Վ. Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ, «Էրեբունի» սրահ):

Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Միջոցառմանը կմասնակցեն նաև Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանը և Ռուսաստանի հայերի միության  փոխնախագահ Վլադիմիր Աղայանը:

«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխությունն անց է կացվում Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ՝ 2010 թվականից:

Մրցանակաբաշխության շրջանակներում մրցույթներն իրականացվել են 2013թ. հետևյալ անվանակարգերում՝

  • «Մայրենիի պաշտպան»,
  •  «Երիտասարդական/ուսանողական կազմակերպություն»,
  •  «Լավագույն մանկական ստեղծագործություն»՝ «Հայրենիք, քեզ այսպիսին եմ տեսնում» և «Մայր իմ անուշ ու անգին»,
  • «ԱՊՀ երկրների լավագույն հայկական համայնք»

Մրցույթին մասնակցել են 158 անհատ և կազմակերպություն շուրջ 10 երկրից: Բոլոր անվանակարգերում սահմանված են գլխավոր, 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի և խրախուսական մրցանակներ:

Scroll Up