Տեղի կունենա Գալուստ Գյուբենկյանի ծննդյան 145-ամյակին նվիրված միջոցառում
Մարտի 21-ին, ժամը 11:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայ բարերարների ճեմուղում տեղի կունենա հայազգի մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 145-ամյակին նվիրված միջոցառում (հասցե՝ Երևան, Օղակաձև զբոսայգու 4-րդ հատված, Մ. Նալբանդյանի արձանի հարևանությամբ):
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի, «Գալուստ Կիւլպենկեան» հիմնարկության ներկայացուցիչ Առուշ Եսայանի և այլ հյուրերի ուղեկցությամբ ծաղիկներ կդնեն Գալուստ Գյուլբենկյանի և ճեմուղու մյուս մեծանուն բարերարների հուշակոթողների առջև:
Ելույթ կունենան ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Էդիկ Մինասյանը և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Էդվարդ Մելքոնյանը:
Միջոցառմանը կմասնակցեն նաև Գալուստ Գյուբենկյանի անվան համար 190 ավագ դպրոցի և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի սաները:
Միջոցառմանը կմասնակցեն համահայկական կազմակերպությունների, հոգևոր դասի ներկայացուցիչներ, սփյուռքահայեր, սիրիահայ ուսանողներ: